ԵՄ-ի դատարանը ճանաչեց կարմիր ներբանով կոշիկների արտադրության՝ Louboutin-ի բացառիկ իրավունքը
Եվրոպայի արդարադատության դատարանը բացառիկ ապրանքանիշ է ճանաչել Ֆրանսիայի Christian Louboutin կոշիկի տան՝ կարմիր ներբանով բարձրակրունկ կոշիկները: Այս մասին ասված է Լյուքսեմբուրգի դատարանի՝ հունիսի 13-ին կայացրած վճռում:
Դատարանը որոշել է, որ Հոլանդիայի Van Haren ֆիրման, որը 2012 թվականին թողարկել է կոշիկի հավաքածու, որը ներառում է կարմիր ներբանով կոշիկներ, խախտել է «առեւտրական մակնիշի» (իրավունքները)՝ չնայած կոշիկի ուրիշ տեսակին»: «Louboutin առեւտրանիշը պաշտպանում է կոշիկի կոնկրետ մասի համար կիրառվող (կարմիր) գույնի բացառիկ օգագործումը»,- ասված է դատարանի վճռում:
Christian Louboutin-ի կոշիկների կարմիր ներբանները հայտնվել են դիզայների աշխատակցուհիներից մեկի շնորհիվ: Մի անգամ ցուցադրության ժամանակ Լուբուտենն իր ասիստենտուհու ձեռքին եղունգների կարմի լաք է տեսել, եւ նրա գլխում միտք է ծագել՝ դրանով ներկել սեւ ներբանը: Այս տարբերիչ գիծն այնուհետեւ կոշիկի մակնիշը հռչակել է ամբողջ աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: