Բաժիններ՝

Թալիբների առաջնորդն ուղղակի բանակցություններ սկսելու կոչ է արել ԱՄՆ-ին. Tolo News

«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան ուղղակի խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել ԱՄՆ-ին, որպեսզի վերջ դրվի բազմամյա դիմակայությանն Աֆղանստանում: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման առաջնորդի արած հայտարարությունը:

«Եթե ԱՄՆ-ի պաշտոնատարներն իրոք հավատում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը եւ ուղղակի երկխոսություն սկսեն,-ասել է Ախունդզադան:-Ամերիկացի պաշտոնյաների ամենամեծ սխալն այն է, որ նրանք կամակորությամբ են մոտենում ցանկացած խնդրի, բայց ուժի կիրառումը միշտ չէ, որ ցանկալի արդյունք է տալիս»:

Թալիբների առաջնորդը նաեւ ընդգծել է, որ «Աֆղանստանը փրկելու միակ ճանապարհն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» գործողությանը մասնակցող երկրների զորակազմերի դուրսբերումն է հանրապետության տարածքից»: Ախունդզադան հավելել է, որ օտարերկրյա ներխուժմամբ պայմանավորված ճգնաժամային իրադրությունն Աֆղանստանում, «որի ավերիչ հետեւանքները հիմնականում վնասում են ԱՄՆ-ի ու Աֆղանստանի ժողովրդին, կարող էլուծվել միայն բանակցությունների ճանապարհով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս