Լոնդոնում Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ և ներկայումս Բաքվում ազատազրկված բանկիր Ջհանգիր Հաջիևի կնոջ նկատմամբ հարուցված գործի հետաքննությունը շարունակվում է:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հունվարի 15-ին հրապարակել է պաշտպանության հարցերին վերաբերող նոր «Սպիտակ գիրքը», որը դրա հրապարակման սկզբից ի վեր առաջին անգամ չի բովանդակում հիշատակում ԿԺԴՀ-ի՝ որպես թշնամու մասին:
Գդանսկում սուգ է հայտարարված քաղաքագլուխ Պավել Ադամովիչի սպանությունից հետո, այն կտեւի հունվարի 15-ից մինչեւ հուղարկավորության օրը:
Գերմանիայի ութ օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները ձեռնամուխ են եղել նախազգուշական գործադուլների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի թեկնածու չէ:
Մոնրեալի տարրական դպրոցի 35 աշակերտների եւ 8 աշխատակիցների են հոսպիտալացրել շմոլագազից թունավորվելու հետեւաքով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 15-ին կժամանի Գրան- Բուրտերուլդ քաղաք՝ բացելու ազգային բանավեճերը սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած կիրակի ուղերձ է հղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին:
Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) 900 միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ հունվարի 14-ին գործադուլ են սկսել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը հունվարի 14-ի երեկոյան ջախջախիչ պարտություն են կրել խորհրդարանի վերին պալատում՝ Լորդերի պալատում, Brexit-ի գործարքի կապակցությամբ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում սկզբունքային քվեարկությունից մեկ օր առաջ։
Բնականաբար, Բրյուսելում կարդում են ոչ միայն Հայաստանի իշխանության ներկայացրած անորակ ճանապարհային քարտեզը, այլ նաև հետևում են, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվում Պուտինի հետ իր հանդիպումներն ու այդ մասին զեկուցում Պուտինի հետ հերթական հանդիպմանը։ Այնպես որ, դա լրագրողների համար ևս լսելի լինի։
Կենսաբան եւ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին զրկել են այն բոլոր պատվավոր կոչումներից, որոնց նա արժանացել է ավելի վաղ իր գլխավորած Cold Spring Harbor լաբորատորիայում:
2018 թվականին Չինաստանի արտաքին առեւտրի ծավալը հասելէ ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային նշագծի՝ կազմելով 4,62 տրիլիոն դոլար եւ 2017 թվականի համեմատությամբ ավելանալով 12,6 տոկոսով:
Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչն, ում դեմ նախօրեին երեկոյան մահափորձ էր իրականացվել, հիվանդանոցում մահացել է:
Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրն սպառնալիքի տակ է գտնվում Իռլանդիա կղզում սահմանի կարգավիճակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մտահոգությունների պատճառով:
Հարավային Կորեայի դատարանը վճռել է, որ երկրի իշխանությունները եւ նավի սեփականատեր ընկերությունը պետք է փոխհատուցում վճարեն 2014 թվականին «Սեւոլ» լաստանավի կործանումից ողջ մնացածներին եւ նրանց ընտանիքներին:
Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կենսունակ կմնա առանց համագործակցության վերաբերյալ համաձայնագրի, թեպետեւ կտուժի այս սցենարի իրականացման դեպքում:
Եվրամիությունը հունվարի 14-ին նամակ կհղի Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որը կպարզաբանի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում Իռլանդիայի սահմանի մասին կետը:
Լիբիայի ԱԳ նախարարությունը որոշում է ընդունել հրաժարվել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) տնտեսական գագաթնաժողովին մասնակցելուց, որը պետք է կայանա հունվարի 18-20-ին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին Մոսկվայում իր ճապոնացի պաշտոնակից Տարո Կոնոյի հետ կայացած հանդիպմանը տվել է երկու երկրների միջեւ հաշտության պայմանագրի կնքման հարցի շուրջը բանակցությունների մեկնարկը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն իր ընտանիքի անդամներից մեկի մահվան կապակցությամբ վաղաժամկետ ավարտում է շրջագայությունը Մերձավոր Արեւելքում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի նամակները երկրի այն ընկերությունների հասցեով, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2» նախագծին, գնահատել է որպես հերթական սադրանք:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհրաժեշտ է համարում իրագործել Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) շուրջ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքները, այլապես բրիտանական դեմոկրատիայի ինստիտուտների նկատմամբ վստահությունը, նրա խոսքով, կխարխլվի:
Թեհրանի մերձակայքում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում էր Իրանի բանակին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երկու կոմիտեների իրավաբաները կքննարկեն ցուցմունքներ տալու համար այն թարգմանիչներին կանչելու հնարավորությունը, որոնք ներկա են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումներին:
Գազի պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի բնակելի շենքում, ինչի հետեւանքով մի կին Է զոհվել, չորս մարդու ճակատագիրն անհայտ է մնում:
«Բոյինգ-707» բեռնատար ինքնաթիռ է հունվարի 14-ին կործանվել Թեհրանից արեւմուտք ընկած շրջանում:
Գդանսկի քաղաքագլուխը, որը վիրավորել էր հարձակման հետեւանքով, վիրահատություն է տարել, նրա վիճակը մնում է շատ ծանր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին հղած նամակում հայտարարել է, թե կցանկանար, որ որքան կարելի է շատ քաղաքացիներ մասնակցեն հունվարի 15-ին մեկնարկող ազգային քննարկումներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական միջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե նա որոշի հարձակվել սիրիացի քրդերի վրա։