Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳՆ-ն սադրանք է որակել «Հյուսիսային հոսք-2»-ի մասին ԱՄՆ-ի դեսպանի նամակները

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի նամակները երկրի այն ընկերությունների հասցեով, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2» նախագծին, գնահատել է որպես հերթական սադրանք: Այդ մասին հայտնել է Handelsblatt հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը նամակներ էուղարկել երկրի մի շարք ընկերություններ եւ ակնարկել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանման հնարավորությունը «Հյուսիսային հոսք – 2»-ին օժանդակելու պատճառով: Դեսպանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Գրենելի նամակները հարկ է ընկալել ոչ որպես «սպառնալիք», այլ որպես «ԱՄՆ-ի քաղաքականության հստակ դրսեւորում»:

Հրատարակության տվյալներով՝ նամակներ ստացած ընկերությունները դիմել են արտաքին գործերի նախարարություն՝ իմանալու, թե ինչպես արձագանքեն նման սպառնալիքներին: Գերատեսչությունում նրանց խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ պատասխանից: Բուն ԱԳ նախարարությունում նամակները գնահատվում են որպես սադրանք, գրում է թերթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս