
Սպիտակ տունը հերքել է Իվանկա Թրամփին ՀԲ-ի ղեկավարի պաշտոնին առաջադրելու տեղեկատվությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի թեկնածու չէ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեսիկա Դիտոն:
«Իվանկա Թրամփին որպես թեկնածու դիտարկելու վերաբերալ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Դիտոն Politico հրատարակությանը:
Իվանկա Թրամի հնարավոր թեկնածության մասին ավելի վաղ հայտնել էր Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը հայտնել է, որ փետրվարի 1-ից պաշտոնաթող է լինում, բանկի ղեկավարի պարտականությունները կատարելու է գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան: ԱՄՆ-ն է ավանդաբար նշանակում Համաշխարհային բանկի նախագահին:
Այն միջազգային հաստատություն է, որն զբաղվում է զարգացման հարցերով եւ աշխատում է ինչպես պետությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: