Ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կարծում է, որ Միացյալ Նահանգների կառավարության աշխատանքի ժամանակավոր վերականգնումը կարող է Դոնալդ Թրամփին օգնել առաջընթացի հասնել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատի ֆինանսավորման շուրջը դեմոկրատների հետ բանակցություններում:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները շարունակում են կատարել իրենց աշխատանքն ամենօրյա ռեժիմով, սակայն, պետական մյուս աշխատողների նման չեն վճարվում՝ Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մասնակի դադարեցման պայմաններում:
Airbus SE եվրոպական ավիաշինական կոնցեռնը եւ նրա ամերիկյան մրցակիցը՝ Boeing Co.-ն, 2018 թվականին չեն կարողացել պլանավորված քանակությամբ ինքնաթիռներ մատակարարել հաճախորդներին։
Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել անցած տարվա հունիսին նրանց կողմից ավտոմեքենայի վարման արգելքի վերացումից հետո:
«Թույլ չենք տա ազգամիջյան կոնֆլիկտ Ղազախստանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ղազախ հասարակական գործիչ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Ռախիմ Օշակբաևը՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած հակահայկական տրամադրություններին։
Ֆրանսիայի Մորիյոն լեռնադահուկային հանգստավայրի երկու աշխատակից է զոհվել այն ժամանակ, երբ կիրառել է տեղումներից հետո կանխարգելիչ ձնահոս առաջացնող պայթուցիկ սարքը:
Նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 30 հազար միգրանտ մահացել կամ անհետ կորել է:
Եգիպտոսի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հունվարի 13-ին երեք ամսով երկարաձգել է երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, գրում է «Ալ Ահրամ» լրատվական պորտալը։
Թաիլանդը, որն աշխարհում բնական կաուչուկի խոշորագույն արտահանողն է, պլանավորում է հինգ տարում մեկ երրորդով կրճատել դրա արտադրությունը՝ գների բարձրացում ապահովելու համար, որոնք 2016 թվականից ի վեր պահպանվում են ամենացածր նշագծերի վրա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության հավանության վարկանիշը 2019 թվականի սկզբին աճել է 5 տոկոսով:
Blue Origin ամերիկյան ընկերությունը պլանավորում է զբոսաշրջիկներին New Shepard նավերով ենթաուղեծրային թռիչքների ուղարկելն սկսել 2019 թվականի առաջին կեսին, բայց դեռեւս չի որոշել տոմսի գինը:
Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից ավելի քան 650 հազար փախստականների են երեք տարվա ընթացքում փրկվել Միջերկրական ծովում անօրինական միգրանտների փոխադրողների դեմ պայքարում Եվրամիության՝ ռազմածովային գործողության արդյունքում:
«Հայաստանը ունենալով իրավունք օգտվել համաձայնագրից, պետք է ժամանակ չկորցնի՝ օգտվելով այն բոլոր հնարավորություններից, որոնք արդեն հասանելի են ՀՀ կառավարությանը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2018 թվականին գրեթե կես դարի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում նվազել են դեղորայքի գները:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ:
Իսրայելական Elbit Systems ընկերությունն Ադրբեջանին է վաճառել վերջին մոդելի անօդաչու սարքեր, հայտնում է The Jerusalem Post-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնել երկրում ու սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում հունվարի 12-ին պայթյուն է որոտացել:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը հունվարին կայցելի Մոսկվա:
Ձյան սաստիկ տեղումների հետեւանքով Սենտիսի լեռնագագաթից հինգ մետր բարձրությամբ ձնահյուս է իջել Շվեգալպի լեռանցքում, կատարվում են կորածների որոնումներ:
«Մենք միայն հակառակի մասին հայտարարություններ ենք լսել, նոր որակի հարաբերություններ հաստատելու հայտարարություններ են եղել, ուստի գուցե նոր փաթեթներ ևս առաջարկվեն Եվրոպական միությանը»,- ասել է նա:
Վերջին 20 տարվա ընթացքում ամենաառատ ձնատեղումներն են գրանցվել Ավստրիայում, Գերմանիայում եւ Չեխիայում. ալպյան առողջարանները կշարունակեն ձյունով ծածկվել հանգստյան օրերին:
Առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկարատեւ բացասական հետեւանքներ կբերի բրիտանական տնտեսությանը՝ այդ թվում՝ գրեթե 8 տոկոսով ՀՆԱ-ի կրճատման, հազարավոր աշխատատեղեի կորստի:
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունն ավելի քան 20 տարի հրապարակել է ոչ ստույգ վիճակագրական տվյալներ, որոնք 53,7 մլրդ իենի (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 497 մլն դոլար) չվճարման են հանգեցրել ամբողջ երկրում 19,73 միլիոնից ավելի մարդկանց համար:
Պաշտոնական Հռոմը դիտարկում է հնարավորությունը՝ վերականգնելու դիվանագիտական ծառայությունների գործունեությունը այն երկրներում, որտեղ դրանք ավելի վաղ փակվել են:
Ֆրանսիացիներն ավելի ու ավելի բացասական են գնահատում բոլոր մակարդակների քաղաքական գործիչների գործունեությունն իրենց երկրում եւ պետական հաստատությունների աշխատանքը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը փետրվարի 13-14-ին Մերձավոր Արեւելքում կայունության հաստատմանն աջակցելու հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում։
Առաջիկա շաբաթներին ձյան առատ տեղումները Եվրոպայում եւ տեղումները արեւելյան միջերկրածովյան տարածաշրջաններում կշարունակվեն, զբոսաշրջիկները պետք է ուշադիր լինեն տեղական իշխանությունների հանձնարարականների նկատմամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աթենքում կայացած բանակցությունների ընթացքում ընդունել է նացիստների հանցագործության համար պատասխանատվությունը Հունաստանի օկուպացման ժամանակ, սակայն չի պատասխանել վնասը հատուցելու եւ այսպես կոչված օկուպացիոն փոխառությունը վերադարձնելու Հունաստանի պահանջին:
Ստրասբուրգում վերջնականապես որոշվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուները: