Բաժիններ՝

Փոմպեոն ընտանիքում մահվան պատճառով վաղաժամկետ ավարտում է շրջագայությունը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն իր ընտանիքի անդամներից մեկի մահվան կապակցությամբ վաղաժամկետ ավարտում է շրջագայությունը Մերձավոր Արեւելքում: Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունում:

Արաբական երկրներում մեկշաբաթյա շրջագայության ընթացքում Փոմպեոն պլանավորում էր այցելել Պարսից ծոցի վեց երկիր՝ քննարկելու Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը: Փոմպեոյի շրջագայության վերջին կետը Քուվեյթն էր, որը միջնորդի դեր է ստանձնել Կատարի ու նրա հարեւանների միջեւ հակամարտության կարգավորման գործում:

Պետքարտուղար Փոմպեոն Միացյալ Նահանգներ կվերադառնա Օմանի մայրաքաղաք Մասկատում հանդիպումից հետո: Ուղեւորությունը կրճատվել է, որպեսզի նա կարողանա ներկա գտնվել ընտանիքի անդամի հուղարկավորությանը»,-հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Ռոբերտ Փալադինոն Bloombers գործակալությանն ուղարկած էլեկտրոնային նամակում:

Նշվում է, որ այդպիսով Փոմպեոն կչեղարկի այցը Քուվեյթ, ուր նա հույս ունի այցելել «մոտ ապագայում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս