
Թրամփը կրկին հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպման անհրաժեշտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը անհրաժեշտություն է։ Նա այս մասին հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների առջև ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք պետք է լուծենք այս հարցը նախագահ Պուտինի և Զելենսկու հետ, միավորենք նրանց և հասնենք արդյունքների»,- ասել է քաղաքական գործիչը։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ դրան կարելի է հասնել բացառապես ուժային ճանապարհով: