Բաժիններ՝

Գդանսկում սուգ է հայտարարվել քաղաքապետի սպանությունից հետո

Գդանսկում սուգ է հայտարարված քաղաքագլուխ Պավել Ադամովիչի սպանությունից հետո, այն կտեւի հունվարի 15-ից մինչեւ հուղարկավորության օրը: Այդ մասին PAP գործակալությանը հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Մագդալենա Սկորուպկա-Կաչմարեկը։

«Գդանսկում սուգ է հունվարի 15-ից մինչեւ քաղաքապետ Պավել Ադամովիչի հուղարկավորության օրը»,-ասել է Սկորուպկա-Կաչմարեկը: Ավելի վաղ քաղաքագլխի սպանության կապակցությամբ եռօրյա սուգ էր հայտարարվել Վարշավայում: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նաեւ հայտնել է, որ համազգային սուգ կհայտարարվի Ադամովիչի հուղարկավորության օրը:

Դանակով զինված տղամարդն Ադամովիչի վրա էր հարձակվել հունվարի 13-ի երեկոյան Գդանսկում WOŚP-ի բարեգործական համերգի ժամանակ: Քաղաքապետը դանակի մի քանի վերքեր է ստացել, այդ թվում՝ սրտի շրջանում: Հունվարի 14-ին նա, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:

Ադամովիչի վրա հարձակված տղամարդուն բռնել են, հունվարի 14-ին դատարանը նրան ձերբակալել է երեք ամսով: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս