Բաժիններ՝

Խաչատուր Պոմբուխչանը և Էմին Անտոնյանը՝ «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ» վարկանշային աղյուսակի առաջատարներ

Սեպտեմբերի 23-ին հրապարակված «Ռուսաստանի լավագույն 1000 մենեջերներ» վարկանշային աղյուսակի արդյունքներով՝ «ՄեգաՖոն»-ի գլխավոր տնօրեն Խաչատուր Պոմբուխչանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Բարձրագույն ղեկավարների թոփ-250» անվանակարգում, իսկ կորպորատիվ և պետական հատվածների զարգացման գծով առևտրային տնօրեն Էմին Անտոնյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Թվային փոխակերպման գծով տնօրենների թոփ-40» կատեգորիայում:

Լավագույն եռյակում է պետական մարմինների հետ կապերի գծով տնօրեն Վլադիմիր Մեսրոպյանը։

«Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ը ղեկավարների մասնագիտական հեղինակության վարկանիշ է իրենց ոլորտներում և ֆունկցիոնալ ուղղություններով, որը հրապարակվում է ամեն տարի «Կոմերսանտ» թերթի էջերում՝ սկսած 2001 թվականից։ Դրա մեթոդաբանությունը հիմնված է «Լավագույններն ընտրում են լավագույններին» սկզբունքի վրա. փորձագիտական քվեարկության ընթացքում տարբեր ընկերությունների թոփ-մենեջերները գնահատում են իրենց գործընկերների հաջողությունները։ Վարկանիշը համակարգում է Ռուսաստանի մենեջերների ասոցիացիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930