Չինաստանի արտաքին առևտրի ծավալն աճել է մինչև 4,6 տրլն դոլար ռեկորդային մակարդակ
2018 թվականին Չինաստանի արտաքին առեւտրի ծավալը հասելէ ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային նշագծի՝ կազմելով 4,62 տրիլիոն դոլար եւ 2017 թվականի համեմատությամբ ավելանալով 12,6 տոկոսով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչության (ԳՄՎ) ներկայացուցիչ Լի Կույվենը:
Չինաստանի արտահանումը մեկ տարում աճել է 9,9 տոկոսով, մինչդեռ ներմուծման աճը կազմել է 15,8 տոկոս: Արտաքին առեւտրի բնագավառում դրական հաշվեմնացորդը հասել է 546,8 միլիարդ դոլարի: ՉԺՀ-ի դրական հաշվեմնացորդի աճը շարունակվել է չին-ամերիկյան առեւտրի բնագավառում՝ 2018 թվականի արդյունքներով ավելանալով մինչեւ 323,32 միլիարդ դոլար: 2017 թվականին այս ցուցանիշը եղել է 275,8 միլիարդ դոլար:
Չնայած երկու երկրների միջեւ «սակագնային պատերազմին», չինական ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ աճել է 11,3 տոկոսով, մինչդեռ ԱՄՆ-ից ներմուծումն ավելացել է 0,7 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: