Բաժիններ՝

«Վերստին կհարձակվենք մերձակայքում առկա ռազմակայաններից». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական միջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե նա որոշի հարձակվել սիրիացի քրդերի վրա։

«Սկսում ենք Սիրիայից զորքերի վաղուց հասունացած դուրսբերումը եւ միաժամանակ տարբեր կետերից ուժգին հարվածներ ենք հասցնում այն ամենին, ինչ մնացել է «Իսլամական պետության» խալիֆայությունից: Վերստին կհարձակվենք մերձակայքում առկա ռազմակայաններից, եթե ԻՊ-ն վերակազմվի: Տնտեսապես կհյուծենք Թուրքիան, եթե նրանք հարվածեն քրդերին»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ չի ցանկանում, որ «քրդերը սադրեն Թուրքիային»:
«Ռուսաստանը, Իրանը եւ Սիրիան Սիրիայում ԻՊ-ի ոչնչացմանն ուղղված ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականության ամենախոշոր օգտվողներն են: Մենք եւս շահում ենք դրանից, բայց եկել է զորքերը տուն վերադարձնելու ժամանակը: Հարկավոր է դադարեցնել անվերջ պատերազմները»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031