Բաժիններ՝

ԵՄ-ն նամակով Բրիտանիայի նախարարների կաբինետին կպարզաբանի դիրքորոշումը Իռլանդիայի սահմանի նկատմամբ

Եվրամիությունը հունվարի 14-ին նամակ կհղի Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որը կպարզաբանի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում Իռլանդիայի սահմանի մասին կետը: Այս մասին հայտնել է Իռլանդիայի RTI ազգային հեռուստաալիքը՝ վկայակոչելով համաեվրոպական կառույցների՝ անունը չհայտնած մի աղբյուր:

Նամակը կբովանդակի «մի շարք պարզաբանումներ» այսպես կոչված բեքստոպի վերաբերյալ, որը երաշխավորում է բաց սահմանի ռեժիմն Իռլանդիայի հյուսիսի եւ հարավի միջեւ՝ Brexit-ից հետո ԵՄ-ի Մաքսային միությունում եւ Եվրոպայի միասնական շուկայում Օլսթերի պահպմանման հաշվին:

«Դա Հյուսիսային Իռլանդիան անեքսիայի ենթարկելու՝ ԵՄ-ի ծածուկ փորձ չէ»,- մեջբերում է հեռուստաալիքը Բրյուսելի աղբյուրի խոսքը: Ինչպես նշվում է, այդ փաստաթղթում նաեւ կընդգծվի, որ «Իռլանդիայի սահմանին վերաբերող դրույթը վերանայման ենթակա չէ»:

Ավելի վաղ, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, Լոնդոնն ասում էր, բացի Brexit-ի վերաբերյալ բուն համաձայնագրից, լրացուցիչ «իրավաբանորեն պարտավորեցնող» դրույթի մշակման անհրաժեշտության մասին, որը Եվրամիությանը կպարտավորեցներ «բեքստոպի» վերացման համար ջանքեր գործադրել դրա գործողությունն սկսվելուց հետո մեկ տարվա ընթացքում: Համաձայնագրի բուն տեքստում խոսքն այն մասին է, որ «բեքստոպը» կգործի մինչեւ այն պահը, քանի դեռ Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան համաձայնության չեն հասնի Իռլանդիայում «թափանցիկ» սահմանի ապահովման այլ միջոցի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս