Մեծ Բրիտանիան պարտավոր է իրագործել Brexit-ը. Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհրաժեշտ է համարում իրագործել Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) շուրջ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքները, այլապես բրիտանական դեմոկրատիայի ինստիտուտների նկատմամբ վստահությունը, նրա խոսքով, կխարխլվի: Այդ մասին ասված է բրիտանական կառավարության ղեկավարի ճառում, որով Մեյը հունվարի 14-ին հանդես է գալու Սթոք օն Թրենթ քաղաքի (Սթաֆորդշիրի կոմսություն) գործարանում, եւ որից հունվարի 14-ին քաղվածքներ է հրապարակել The Guardian թերթը:
2016 թվականի հունիսին այդ հարցի շուրջ թագավորությունում կայացած հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ են տարել հանրակցությունից դուրս գալու կողմնակիցները: Brexit-ի օգտին է քվեարկել նաեւ Սթոք օն Թրենթի այդ ձեռնարկության աշխատողների երկու երրորդը:
«Ես խնդրում եմ խորհրդարանի անդամներին՝ հաշվի առնել իրենց գործողությունների բոլոր հետեւանքները մեր դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ բրիտանական ժողովրդի հավատը պահպանելու համար»,-նշում է Մեյն այն գործարքի նախագծի շուրջ պատգամավորների՝ հունվարի 15-ին կայանալիք քվեարկության նախաշեմին, որը նա համաձայնեցրել է Բրյուսելի հետ: Վեսթմինսթերյան պալատում (որտեղ նիստեր է գումարում բրիտանական խորհրդարանը) ոմանք «կցանկանային հետաձգել կամ նույնիսկ կանգնեցնել Brexit-ը եւ դրա համար օգտագործելու են իրենց մատչելի բոլոր միջոցները»,-ընդգծում է վարչապետը: Այդ դեպքում, նրա կարծիքով, «ժողովրդավարական գործընթացի ու քաղաքական գործիչների նկատմամբ մարդկանց հավատին աղետալի վնաս կհասցվի»: «Մենք բոլորս պարտավոր ենք իրագործել հանրաքվեի արդյունքները»,-հավելել է Մեյը:
Նոյեմբերի 25-ին Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են Brexit-ի պայմանների շուրջ գործարքը, սակայն դրան պետք է հավանություն տա նաեւ Միացյալ Թագավորության խորհրդարանը: Թերեզա Մեյի փոքրամասնության պահպանողական կառավարությունը լուրջ ներքաղաքական ճնշման է ենթարկվում, քանի որ Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը նրանից պահանջելէ վերահամաձայնեցնել Brexit-ից հետո Մաքսային միությանը եւ ԵՄ-ի միասնական շուկային Հյուսիսային Իռլանդիայի անդամակցության պայմանները: Ստեղծված պայմաններում Մեյը որոշում էր ընդունել ավելի վաղ ԵՄ-ի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնագրի շուրջ խորհրդարանական քվեարկությունը դեկտեմբերի 11-ից տեղափոխել հունվարի 15: Սակայն փորձագետներից շատերը կանխատեսում է ՏԱՍՍ-ը: