Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարձակումներից 1 օրում 37 պաղեստինցի է զոհվել

Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 30-ի լուսաբացից ի վեր իսրայելական բանակի հարձակումների հետևանքով զոհվել է 37 պաղեստինցի, որոնցից 17 -ը՝ Գազա քաղաքում։ 

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Գազայի հատվածում սովի և թերսնման հետևանքով մահացել է 453 մարդ, այդ թվում՝ 150 երեխա։

Նախարարությունը հայտնել է, որ բուժանձնակազմի առջև աղետալի մարտահրավերներ են ի հայտ եկել դեղորայքի և բժշկական պարագաների պակասի պատճառով։ Նախարարությունը համապատասխան մարմիններին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ բժշկական պարագաների մուտքն անկլավ ապահովելու և ծառայությունների փլուզումը կանխելու համար։

Իսրայելական ուժերը Գազայի հատվածում հարձակումներ իրականացնելուն զուգահեռ նաև թիրախավորում են Արևմտյան ափի Թուլկարմ քաղաքից հյուսիս գտնվող Սաիդա և Ալլար բնակավայրերը, Նաբլուս քաղաքի շրջակա բնակավայրերը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նախորդ օրը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ չի համաձայնել պաղեստինյան պետության ստեղծմանը։ 

«Դա գրված չէ համաձայնագրում։ Մեկ բան հստակեցվել է. մենք կտրականապես դեմ կլինենք պաղեստինյան պետության ստեղծմանը», – ասել է Նեթանյահուն։ 

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 66 հազար 55-ի, վիրավորվել է  168 հազար 344 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930