Բաժիններ՝

Լուկաշենկոն պատասխանել է իրեն ծերուկ անվանած Զելենսկուն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ իր տարիքի վերաբերյալ արված մեկնաբանություններին՝ դրանք անվանելով անհեթեթություն։ Նա այս հայտարարությունն արել է Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցող կառավարությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։

«Դուք գեներալներ եք ձեր երկրների տնտեսություններում։ Ես «ծերունի» եմ, ինչպես վերջերս ասաց իմ գործընկեր Վոլոդյա Զելենսկին, որին ես իմ որդուն էի համարում, Պուտինը և ես՝ ծերունիներս, ինչ-որ անկյուններում շշնջում ենք ուրիշների վնասելու համար։ Լրիվ անհեթեթություն է»,- նշել է Լուկաշենկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս