Բաժիններ՝

Հարավային Կորեան դադարել է ԿԺԴՀ-ն «թշնամի» համարել ՊՆ-ի «Սպիտակ գրքում»

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հունվարի 15-ին հրապարակել է պաշտպանության հարցերին վերաբերող նոր «Սպիտակ գիրքը», որը դրա հրապարակման սկզբից ի վեր առաջին անգամ չի բովանդակում հիշատակում ԿԺԴՀ-ի՝ որպես թշնամու մասին: Այդ մասին հաղորդվում է ռազմական գերատեսչության մամուլի տեղեկագրում:

Փաստաթղթում, որն ամփոփում է վերջին տարիների արդյունքները եւ սահմանում ապագայում պաշտպանական քաղաքականության զարգացման հիմնական ուղղությունները, ասված է, որ Կորեայի Հանրապետության թշնամիներ են համարվում այն «ուժերը, որոնք սպառնում են երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդին եւ ունեցվածքին»:

Այս դիրքորոշումը տարբերվում է նախորդ «Սպիտակ գրքերի» բովանդակությունից, որոնցում ուղղակիորեն պետության թշնամի էր անվանված Հյուսիսային Կորեան՝ իր քաղաքական համակարգով եւ բանակով: Նոր հրատարակությունում սոսկ նշված Է, որ ԿԺԴՀ-ի զանգվածային ոչնչացման զենքն «սպառնալիք է ներկայացնում Կորեական թերակղզու խաղաղությանն ու անվտանգությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031