Բելառուսը պատրաստ է բոլոր երկրների հետ փոխգործակցել հարգանքի եւ օրինավորության սկզբունքների հիման վրա:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Donald Cook էսկադրային ականակիրը հունվարի 21-ին բարեկամական այցով ժամանել է Բաթում:
Ձյան սաստիկ տեղումներ են սկսվել Արեւելյան Կանադայի նահանգներում:
«Սա շարունակական գործընթաց է, Անգելա Մերկելն այստեղ էր և պատասխան այցով Նիկոլ Փաշինյանին հրավիրել է»:
Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 130 մետր բարձրությամբ զառիթափից, ինչի հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 20 մարդ:
Աֆղանստանում առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 27 հոգի՝ վիրավորվել երկրի հարավ-արեւմուտքի Մայդանշահր քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով:
Իսրայելի բանակը հունվարի 21-ին հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն քննարկում է ժամանակի ընթացքում պաշտոնաթող լինելու եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում Կանզասի նահանգից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր խորհրդարանին կներկայացնի Brexit-ի հարցով թարմացված պլան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«ՀՀ նոր իշխանությունների հետ այդ հարաբերությունները դեռ անհարթ չեն, և Ռուսաստանը դա ցույց է տալիս նաև որոշ ուղերձներով։ Բայց չեմ կարծում, որ դրամատիկ փոփոխություններ տեղի ունենան ոչ հայ-ռուսական հարաբերություններում, ոչ էլ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ՀՀ իշխանությունները փորձելու են ժամանակ շահել»
Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի քաղաքացու՝ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Մեթին Թոփուզի նկատմամբ:
Աշխարհի 60 երկրում մասնաճյուղեր ունեցող անգլիական Standard Chartered բանկը կանխատեսել է, թե որ երկրներն են 2030-ին ունենալու ամենամեծ տնտեսություններն աշխարհում:
2018 թվականին մոտավորապես 150 հազար միգրանտներ են ժամանել Եվրամիության երկրներ, ինչը մեկ քառորդով պակաս է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ:
ԱՄՆ-ի Առափնյա պահպանության հրամանատար ծովակալ Կառլ Շուլցը նամակ է հղել իր ստորադրյալներին՝ նախազգուշացմամբ, որ ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման («շաթդաուն») պատճառով նրանք աշխատավարձ չեն ստանա:
Մեկնաբանելով Լավրովի խոսքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի կառուցողականության վերաբերյալ` Ֆելգենգաուերն ասաց, որ նմանատիպ հայտարարությունները ռուսական կողմից պայմանավորված են այն հանգամանքով, որ գործընթացում ներկայումս մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Ադրբեջանը, գործելաոճ փոխել է Ադրբեջանը, ջանքեր է ներդնում Ադրբեջանն այս իշխանության հետ գործընթացը սկսելու ուղղությամբ, և որոշակի փոխըմբռնման պակաս կա Հայաստանի և Ռուսաստանի միջև:
«Եթե նախկինում շնորհակալություն էին հայտնում ՆԱՏՕ-ում կամ ՄԱԿ-ում մեր առաքելության ներկայության համար, ապա հիմա ձևակերպումն այլ է: Կարծում եմ՝ դա ուղղակիորեն փոխկապակցված է Սիրիայում մեր ներգրավվածության հետ, որը Միացյալ Նահանգների կողմից միանշանակ չի ընդունվել»:
Միացյալ Նահանգները մտադիր է տիեզերքից հրթիռային սպառնալիքների հայտնաբերման միջոցների պատրաստի համակարգ ստեղծել 2020-ական թվականների կեսերին կամ վերջին մոտ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կանցկացնի երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի վերջին:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոնների» կողմից շարունակվող բողոքի ակցիայի շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի եւ ԵՄ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իր համար առաջնահերթություն է:
«Դեղին բաճկոնների» հերթական ակցիայի պատճառով շաբաթ օրը Ֆրանսիայի ամբողջ տարածքում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել:
Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Կաբորեն հունվարի 18-ին ընդունել է կառավարության հրաժարականը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմակայան կատարած այցի ընթացքում խոստացել է ցատկել պարաշյուտով:
Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսg այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմի8 երկրի դուրս գլուն:
ՆԱՏՕ-ի 29 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը փետրվարի 13-14-ին կանցկացվի Բրյուսելում:
Ճապոնիայում առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել շմոլ գազից թունավորվելու ախտանշաններով, որը տեղի է ունեցել երկրի Օսակայի պրեֆեկտուրայի տարրական դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով։
ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Ստոկհոլմի արվարձանում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չի առարկում Միութենական պետությունում միասնական արժույթի ստեղծմանը, որը չպետք է լինի ռուսական ռուբլին։
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարին սպառնացել են զանգվածային պաշտոնաթողություններով, եթե Համայնքների պալատի պատգամավորներին արգելվի փորձեր ձեռնարկել կանգնեցնելու Brexit-ի իրականացումն առանց հետագա համագործակցության համաձայնագրի:
Մեծ Բրիտանիան չի հասցնի մինչեւ Brexit-ը (միությունից դուրս գալը) կնքել առեւտրի շուրջն այն համաձայնագրերի մեծ մասը, որոնք կոչված են փոխարինելու Եվրամիության շրջանակներում 40 պայմանագրերին, որոնք սահմանում են դաշինքի առեւտրական հարաբերություններն աշխարհի առաջատար տնտեսությունների հետ: