Բաժիններ՝

Գդանսկի քաղաքապետը մահացել է համերգի ժամանակ տեղի ունեցած դանակահարության պատճառով

Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչն, ում դեմ նախօրեին երեկոյան մահափորձ էր իրականացվել, հիվանդանոցում մահացել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Համալսարանական կլինիկայի կենտրոնի ներկայացուցիչ Տոմաշ Ստեֆանյակը:

Դանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքական գործչի վրա Գդանսկում անցկացվող բարեգործական համերգի ժամանակ: Քաղաքի ղեկավարը մի քանի կտրած-ծակած վերք է ստացել, այդ թվում նաև սրտի հատվածում:

Բժիշկները դեպքի վայրում երկար ժամանակ փորձել են վերակենդանացնել Ադամովիչին, ապա տեղափոխել են հիվանդանոց:

Հարձակում գործած տղամարդուն ձերբակալել են, սակայն հանցագործության դրդապատճառները պաշտոնապես չեն հայտնում:

Մինչ հարձակումը տղամարդը բղավել է, որ անօրինական կերպով ազատազրկվել էր: Այս մասին հայտնել էին միջոցառմանը ներկա լրագրողները:

Հայտնի է, որ մարդասպանը Գդանսկի 27-ամյա բնակիչ է, ով դատապարտվել է բանկեր թալանելու համար: Նա մի քանի շաբաթ առաջ էր դուրս եկել բանտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս