Գդանսկի դանակահարված քաղաքագլուխը վիրահատվել է
Գդանսկի քաղաքագլուխը, որը վիրավորել էր հարձակման հետեւանքով, վիրահատություն է տարել, նրա վիճակը մնում է շատ ծանր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է հոսպիտալի բժիշկներից մեկը:
Դանակով զինված տղամարդը հունվարի 13-ի երեկոյան հարձակվել է Պավել Ադամովիչի վրա Գդանսկում կայացած բարեգործական համերգի ժամանակ: Radio Gdansk–ը հայտնել է, որ Ադամովիչը դանակի վերք է ստացել սրտի շրջանում:
Հարձակման մեջ կասկածվող 27-ամյա տղամարդը, որն ավելի վաղ 5,5 տարվա բանտարկության էր դատապարտվել բանկի կողոպտման համար, իր գործողությունները բացատրել է վրեժով բանտում կրած խոշտանգումների համար:
Ինչպես հայտնել է TVN24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննության տվյալները, կասկածյալը քննիչներին հայտարարել է, որ բանտում «իր նկատմամբ շատ վատ են վարվել, ճաղերի հետեւում իրեն նույնիսկ խոշտանգել են»՝ առանձնապես նշելով, որ դա տեղի է ունեցել ներկայում ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության աշխատանքի ընթացքում, հայտնել է հեռուստաալիքը:
Գդանսկի քաղաքագլուխը 15 տարի եղել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության անդամ, սակայն 2015 թվականին հեռացել է դրա շարքերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: