ԻՀՊԿ-ում նշել են, որ անգամ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ երկիրը շարունակում է զինամթերք արտադրել

Անգամ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ Իրանը շարունակում է հրթիռներ արտադրել և դրանց պակաս չի զգում։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ) ներկայացուցիչ, գեներալ Ալի Մոհամադ Նաինին։

«Անգամ պատերազմի պայմաններում մենք շարունակում ենք հրթիռներ արտադրել, դա իսկապես տպավորիչ է։ Ընդ որում, նաև պաշարների հետ կապված որևէ լուրջ խնդիր չի առաջանում»,- նրա խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։ Նաինին նաև նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ Իրանի ԶՈւ-ն «որոշակի անակնկալներ» ունի ամերիկյան բանակի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031