Բաժիններ՝

Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն՝ կապված Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով ռուսական RT հեռուստաընկերության լրագրողների վիրավորման հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դեսպանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։

Մարտի 19-ին Իսրայելի կողմից հրթիռային հարձակման հետևանքով Լիբանանի հարավում վիրավորել են RT հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամները, որոնք այնտեղ էին խմբագրական առաջադրանքով։

Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ լրագրողին և օպերատորին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան իսրայելական կողմի գործողությունները համարում է «միջազգային իրավունքի կոպիտ խախտում, ԶԼՄ-ների աշխատակիցների աշխատանքի դիտավորյալ խոչընդոտում և նրանց առողջության և կյանքի դեմ ուղղված հարձակում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս