Դմիտրիևը ԵՄ-ին կոչ է արել փոխել ղեկավարությունը՝ գոյատևման շանսերը մեծացնելու համար

Եվրոպական միությանը և Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է փոխել ղեկավարությունը՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին եվրոպական էներգետիկ շուկաներում տիրող ցնցումների պայմաններում գոյատևման շանսերը մեծացնելու համար, գրել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը X սոցիալական ցանցում:

«Որքան շուտ նրանք փոխարինվեն, այնքան մեծ կլինեն Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի գոյատևման շանսերը»,- գրել է Դմիտրիևը:

Այսպես նա մեկնաբանել է Financial Times-ի նորությունը՝ եվրոպական էներգետիկ շուկաների փլուզման մասին, քանի որ ներդրողները գների մեջ ներառում են Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին սպասվող երկարատև ցնցումը:

Իր հրապարակման մեջ Դմիտրիևը նաև կոչ է արել ռուսատյաց տրամադրված բրիտանացի և եվրոպացի բյուրոկրատներից պատասխանատվություն պահանջել իրենց սխալ որոշումների և սեփական սխալները չընդունելու ու չուղղելու անկարողության համար:

«Նրանք չեն լսում, չեն վերլուծում, չեն հարմարվում»,- հավելել է Դմիտրիևը:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Դմիտրիևը Եվրոպական միությանը խորհուրդ էր տվել ընդունել իր ռազմավարական, էներգետիկ և աշխարհաքաղաքական վրիպումները, փոխել իր առաջնորդությունը ԵՄ-ում և հրաժարվել ռուսատյաց մոտեցումից:

Տեսանյութեր

Լրահոս