Ադրբեջանի՞ց են հարվածել Իրանին. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել է, որ Իրանի կասպիական՝ Բենդեր-Էնզելի նավահանգստին ամերիկա-իսրայելական հարվածը «անմիտ» է եւ սպառնում է կոնֆլիկտի մեջ ներքաշել կասպիական երկրներին:
Սա բավականին բազմիմաստ հայտարարություն է: Մի կողմից խոսք կարող է լինել այն մասին, որ հարվածը խաթարում է կասպաիական ավազանի կենսագործունեությունը, հետեւաբար կարող է առաջացնել մերձկասպիական երկրների արձագանքի անհրաժեշտություն: Առավել եւս, որ Կասպիական ռեգիոնի վերաբերյալ իրավա-պայմանագրային թղթապանակում նաեւ նշվում է այն հանգամանքը,որ ռեգիոնի երկրները թույլ չեն տալու արտառեգիոնալ ներգրավվածություն ավազան:
Միեւնույն ժամանակ, Զախարովայի հայտարարությունը կարո՞ղ է արդյոք ունենալ տողատակ, որ Իրանի կասպիական այդ նավահանգստին հասցված հարվածը եղել է հենց կասպաիական երկրի տարաքից: Իսկ այստեղ արդեն առաջին հերթին կասկածի տակ կարող է հայտնվել Ադրբեջանը, որտեղ հայտնի է իսրայելական ներկայությունը: Հետեւաբար, Իրանը կարող է պատասխան հարված հասցնել Ադրբեջանին, եթե հստակ լինի տեղեկությունը, որ կասպաիական նավահանգստին հարված եղել է հենց Ադրբեջանի տարածքից:

Ի դեպ, խիստ հատկանշական է, որ այդ թիրախավորմանն էր փաստորեն հաջորդել լուրը, որ Բաքվի երկնքում նկատվել էին անհայտ անօդաչուներ»։



