Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում

Երուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարում: Նշվում է, որ սրբավայրը փակվել է դեռևս փետրվարի 28-ին՝ Իրանի հետ ռազմական հակամարտության սկսվելու պատճառով: Այս մասին հայտնում է կաթոլիկ Aleteia պորտալը:

Սրբավայրը նախկինում ևս փակվել էր ուխտավորների և զբոսաշրջիկների համար, սակայն այժմ առաջին անգամ լիովին դադարեցվել է ժամերգությունների անցկացումը: Սահմանափակումները մտցվել են Մեծ Պահքի ժամանակահատվածի համար, ընդ որում՝ հավանականություն կա, որ տաճարը փակ կմնա նաև Սուրբ Զատկին:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին հաղորդվել էր, որ իսրայելական խոցված հրթիռի բեկորներն ընկել են Երուսաղեմի Ուղղափառ պատրիարքարանի շենքի տանիքին՝ Սուրբ Հարության տաճարից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:

Տեսանյութեր

Լրահոս