Լուլա դա Սիլվան աշխարհին կոչ է արել թույլ չտալ, որ ԱՄՆ-ը իրեն մոլորակի տերը համարի

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան համաշխարհային հանրությանը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան վարչակազմին մտածել, որ իրավունք ունի վերահսկել այլ մայրցամաքներն ու պետությունները։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը համարի, որ տիրում է աշխարհին եւ մտածում է Գրենլանդիան, Պանամայի ջրանցքը, Կուբան կամ Վենեսուելան զավթելու մասին։ Դա անհնար է։ Մեր մոլորակին խաղաղություն է պետք, ոչ թե պատերազմ»,- նշել է Բրազիլիայի նախագահը հանրային ելույթի ժամանակ, որի հեռարձակումը վարել է կառավարության YouTube-ալիքը։ Պետության ղեկավարի խոսքով՝ աշխարհի առաջատար երկրները պետք է «սովորեն հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031