Առնվազն յոթ մարդ զոհվել եւ 11-ը տուժել են ավտոբուսի եւ միկրոավտոբուսի բախման արդյունքում, որը տեղի է ունեցել Եգիպտոսի Սոհագի կենտրոնական նահանգում:
Հրշեջները լիկվիդացրել են պահեստաշենքում բռնկած հրդեհը Նովոսիբիրսկի Կորովի շրջանում:
Թուրքիան շարունակում է Կատարի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարար Դեւիդ Բեռնհարդտը վարակվել է նոր կորոնավիրուսով:
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին:
Մարդու իրավուքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել ի վնաս թուրքական պետության։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանն առաջին անգամ օրերս խախտեց հրադադարը՝ սադրանք նախաձեռնելով Արցախի Շուշիի և Հադրութի շրջաններում հայկական տիրապետության տակ գտնվող անկլավային գյուղերի ուղղությամբ։
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Շոտլանդիայի Valneva SE ընկերության կողմից:
Նավթի շուկան կարող է 2021 թվական մտնել 2019 թվականի վերջի մակարդակի նկատմամբ 625 միլիոն բարել պաշարների գերավելցուկով, պահանջարկի վերականգնման տեմպերը եղել են ավելի դանդաղ, քան գարնանն ակնկալվում էր:
Հունգարիայի խորհրարանը դեկտեմբերի 15-ին ընդունել է օրենք, որն արգելում է երեխաների որդեգրումը միասեռ զույգերի կողմից:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը քննարկում է նոր վարչակազմում առեւտրի նախարարի պաշտոնին Հանրապետական կուսակցության ներկայացուցչի թեկնածության առաջադրման հնարավորությունը:
Գերմանիայում կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 952-ով. դա առավելագույնն է համավարակի ամբողջ շրջանում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով:
Փարիզի քաղաքապետարանը պետք է 90 հազար եվրո տուգանք վճարի այն բանի համար, որ 2018 թվականին ղեկավար պաշտոններում կրկնակի ավելի շատ կանանց է նշանակել, քան տղամարդկանց:
Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը, որպեսզի խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի փոխարինումը՝ «նոր պատերազմ նոր տարածքներ» բանաձեւով, հարուցեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
Իլ-114-300 նոր տարածաշրջանային մարդատար ինքնաթիռը դեկտեմբերի 16-ին կատարել է առաջին փորձնական թռիչքը:
Հեղինակավոր Human Rights Watch-ը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ` նշելով, որ այդ հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է:
Մոսկվան առաջվա պես կարծում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում ոչ կառուցողական է:
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 13 զինծառայողներ են զոհվել, եւս հինգը վիրավորվել դեկտեմբերի 16-ի առվոտյան Բագլանի նահանգում ուղեփակոցի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելի կողմից նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը ճանաչելուց հետո հայտարարել է, որ հանձնվելը չափազանց վաղ է:
Արցախյան պատերազմի օրերին ու դրանից հետո, երբ հայրենազրկված արցախահայությունը, թշնամու կողմից խոշտանգված զինվորի հարազատը, քաղաքացիական բազմաթիվ անձինք, որոնց բաժին էր հասել ահաբեկչական պատերազմը, սպասում էին ժողովրդավար, հումանիտար եվրոպայի կոշտ արձագանքին Ադրբեջանի կողմից իրականացվող բազմաթիվ ահաբեկչական գործողությունների հանդեպ, անհույս քայլում էին դեսպանատնից դեսպանատուն, աշխարհը կարծես կուրացած, համրացած ու խլացած լիներ: Ու միայն եզակի հայտարարություններ ու քայլեր եղան, որոնք դատապարտում էին ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը:
Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի արտադրության տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հեռախոսազրուցի ժամանակ հայտարարել է, որ չինական պատվաստանյութն արդյունավետէ եւ անվտանգ:
Դեմոկրատ Ջո Բայդենը հավաքել է քվեատուների կոլեգիայի անդամների 270 ձայն, որն ապահովում է նրա հաղթանակը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:
Ֆինլանդիան իր սահմանները չի բացի առնվազն մինչեւ 2021 թվականի հունվարի 12-ը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Գերմանիան դեկտեմբերի 16-ից ամենախիստ լոկդաունը կսահմանի երկրի ողջ պատմության ընթացքում, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը չափազանց լուրջ է:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ստորագրել է փաստաթուղթ, որը բացառում է Սուդանին ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից: