Նիկոլը՝ և՛ նոր պատերազմի հրձիգ, և՛ դավադիր հողատու

Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի  խաղաղություն է մուրում թշնամուց, բայց փոխարենը՝ ստանում միայն պատերազմ, կորուստներ, զոհեր, շրջափակում ու սովամահություն։ Վաղուց արդեն տարբերություն չկա՝ Արցախի մասին Փաշինյա՞նն է խոսում, թե՞ Ալիևը, նրանց երկուսի ելակետն էլ նույնն է՝ այն, որ պետք է ազատվել այդ բեռից, արցախցիներին սովամահության դատապարտելով՝ թողնել այն Ադրբեջանի կազմում, ապա արագ հայաթափել այն։

Դրանից հետո, սակայն, Փաշինյան-Ալիև դուետը սկսելու է Հայաստանի մարզերի ապամոնտաժումը։

Նոր կապիտուլյացիայի ստորագրումը հնարավորինս շտապեցնելով՝ Փաշինյանը հայ հասարակությանը մի քանի ուղերձ է տալիս և փորձում բոլորիս համբերությունը։ Նախ, որ ցեղասպանության դատապարտված Արցախի 120 հազար հայությանն ինքը և մեր պետությունը տեր չեն, անգամ չպետք է կարեկցենք կամ ձեռք մեկնենք մեր հայրենակիցներին։

Թող գնան, Աղդամից իրենց մթերքը ստանան, Ադրբեջանի անձնագիր հանեն, ադրբեջանական բանակում ծառայեն և ուղարկվեն Հայաստանի դեմ առաջնագիծ՝ ծառայության, թող ցեղասպանվեն, ինչ ուզում է՝ թող անեն, միայն թե իրեն չանհանգստացնեն։ Արցախի իշխանությանը Բաքու ուղարկելը, նաև չերաշխավորելը՝ կվերադառնա՞ն այնտեղից, թե՞ ոչ, հենց դա է նշանակում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս