Շոյգուն Փհենյանում բանակցություններ է վարել ԿԺԴՀ պաշտպանության նախարարի հետ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Փհենյանում բանակցություններ է վարել ԿԺԴՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Կան Սուն Նամի հետ։ Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Շոյգուն իր հյուսիսկորեացի պաշտոնակցի հետ բանակցություններում մտադրություն է հայտնել հետևողականորեն զարգացնել երկկողմ կապերը Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև բոլոր ուղղություններով։

«Համոզված եմ, որ այսօրվա բանակցությունները կնպաստեն պաշտպանական գերատեսչությունների գծով փոխգործակցության ամրապնդմանը», – հավելել է նա։

Նա նաև ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն Ռուսաստանի կարևոր գործընկերն է, որի հետ նրան կապում են համագործակցության հարուստ պատմությունը և ընդհանուր սահմանը:

Ռուսական պատվիրակությունը, ինչպես նաև չինական պատվիրակությունը Փհենյան մեկնելու հրավեր են ստացել՝ մասնակցելու 1950-1953 թթ․Կորեական պատերազմի ավարտին կնքված զինադադարի 70-ամյակի միջոցառումներին։

Տեսանյութեր

Լրահոս