Բաժիններ՝

Բանգլադեշում դենգե տենդից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 200-ը

Բանգլադեշում դենգե տենդից մահացածների թիվը տարեսկզբից հասել է 201-ի: Երկրի Առողջապահության ծառայության գլխավոր վարչության տվյալներով՝ Բանգլադեշում հունվարից ի վեր գրանցվել է հիվանդության 37 688 դեպք, ապաքինվածների թիվը կազմել է 29 560: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից;

Առողջապահության բնագավառի տեղացի փորձագետները պնդում են, որ տենդն արդեն հասել է համաճարակի մակարդակի՝ չնայած կառավարությունը պաշտոնապես դա չի հաստատում: Մասնագետները նախազգուշացնում են, որ հիվանդացության հետ կապված իրավիճակը կարող է վատթարանալ։

Վարակի տարածմանը նպաստում են Բանգլադեշում շարունակվող մուսոնային անձրևները։ Հանրապետության իշխանությունները խստացրել են մոծակների բազմացման դեմ վերահսկողության միջոցառումները և ակտիվացրել պայքարը դրանց թրթուրների դեմ։

2022 թվականին Բանգլադեշում դենգեի պատճառով մահացել է 281 մարդ։ Ընդհանուր առմամբ, վիրուսով վարակվել է 62 423 բնակիչ։

Դենգե տենդը գերակշռում է արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներում։ Վիրուսը տարածողներն էգ մոծակներն են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ վերջին տարիներին դենգե վարակը դարձել է արագ տարածվող վարակ ԱՀԿ բոլոր տարածաշրջաններում։ Վարակման դեպքերի թիվը տարեկան գնահատվում է 100-400 միլիոնի մակարդակում: ԱՀԿ-ի տվյալներով՝ դեպքերի ավելի քան 80%-ը, որպես կանոն, ընթանում է թեթև կամ առանց ախտանիշների: Բայց վիրուսը կարող է առաջացնել գրիպանման սուր հիվանդություն, որը կարող է բարդանալ և մահացու լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս