Վրաստան ներկրված վառելիքի շուրջ 81 տոկոսը ռուսական է
                                    Վրաստանի «Նավթամթերք ներմուծողների միության» տվյալների համաձայն, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի համար բենզինի և դիզվառելիքի հիմնական մատակարարն է: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Առաջին կիսամյակում Վրաստան ներկրված վառելիքի 81,1 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներկրումն աճել է տարեկան 6,2 տոկոսով և կազմել 554 հազար 200 տոննա։
Դրանցից 273.700 տոննան բենզին է, 280.500 տոննան՝ դիզվառելիք։
Վրաստան վառելիքի ներմուծումն ըստ երկրների.
- Ռուսաստան՝ 449 հազար 500 տոննա,
 - Ռումինիա՝ 77 հազար 600 տոննա,
 - Թուրքմենստան՝ 11 հազար 400 տոննա,
 - Ադրբեջան՝ 9 500 տոննա,
 - Բելառուս՝ 5000 տոննա,
 - Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1000 տոննա,
 - Ուկրաինա՝ 100 տոննա,
 - Բուլղարիա՝ 100 տոննա:
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    