Մոլդովան 18 ռուս դիվանագետի կարտաքսի. նրանք կասկածվում են լրտեսության համար

Քիշնևում ՌԴ դեսպանատան աշխատակազմը կկրճատվի մինչև 10 դիվանագետ և 15 հոգանոց տեխնիկական անձնակազմ, հայտնել են Մոլդովայի ԱԳՆ-ից։ Ինչպես նշել է Մոլդովայի ԱԳՆ մամուլի քարտուղար Իգոր Զախարովը, հանրապետությունը կարտաքսի Ռուսաստանի դեսպանատան 18 դիվանագետի և տեխնիկական անձնակազմի 27 աշխատակցի, որոնք պետք է լքեն երկիրը մինչև օգոստոսի 15-ը։

Նշենք, որ «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ ՌԴ դեսպանատանն աշխատում է 37 դիվանագետ և 34 տեխնիկական աշխատակից։

Մոլդովայի արտգործնախարար և փոխվարչապետ Նիկոլայ Պոպեսկուն ռուս դիվանագետների թիվը կրճատելու իշխանությունների որոշումը բացատրել է կասկածներով, որ նրանցից ոմանք լրտեսությամբ են զբաղվում:

Մոլդովայի արտաքին գործերի նախարարության նախօրեին ուշադրություն է հրավիրել «Journal» ինտերնետային ռեսուրսի հրապարակմանը, որը հաղորդում է Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան շենքի «մեծ թվով ալեհավաքների» մասին, որոնք իբր օգտագործվում են տեղեկատվություն հավաքագրելու համար։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուս դիվանագետների լրտեսության մասին տեղեկությունն անվանել է ֆանտաստիկ պատմություն, որը «իրականության հետ կապ չունի»։ Նրա խոսքով, Մոլդովայի «չհիմնավորված և ոչ բարեկամական գործողությունները» անպատասխան չեն մնա։

 

Տեսանյութեր

Լրահոս