Զինվորական մեքենաներն արգելափակել են Նիգերի նախագահական պալատը
Նիգերի նախագահի պահակախմբի անդամները Նիամեյի նախագահական պալատում փակել են երկրի ղեկավար Մոհամեդ Բազումին։ Ըստ անվտանգության ուժերի աղբյուրների՝ զինվորական մեքենաները շրջափակել են ոչ միայն նախագահական պալատը, այլև մերձակայքում գտնվող նախարարությունների շենքերը։
Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, նախագահական պալատի աշխատակիցներին թույլ չի տրվել մտնել իրենց գրասենյակներ։ Իսկ Նիամեյի մնացած թաղամասերում, ըստ Reuters-ի թղթակցի, ամեն ինչ հանդարտ է։
Այս իրադրությունը նման է հարևան Մալիում և Բուրկինա Ֆասոյում 2020 թ․-ից ի վեր տեղի ունեցած 4 ռազմական հեղաշրջումներին։ 2021 թ․-ին Նիգերում ևս հեղաշրջման փորձ էր կատարվել, երբ Բազումի երդմնակալությունից օրեր առաջ զինվորական մի ջոկատ փորձել էր գրավել նախագահական պալատը: