
ԵՄ դեսպանները երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ում Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) համաձայնեցրել է հակառուսական պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու որոշումը: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Եվրամիության խորհրդում Իսպանիայի նախագահությունը։
«ԵՄ դեսպանները համաձայնել են երկարաձգել սահմանափակող միջոցները, որոնք վերաբերում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», – ասված է հրապարակման մեջ: