
Գրեթե 20 տարվա մեջ առաջին անգամ Սինգապուրում մահապատժի կենթարկեն կնոջ

Սինգապուրում այս շաբաթ կախաղան կհանվեն երկու դատապարտյալներ, որոնք մեղադրվում են թմրանյութ տարածելու մեջ:
Նրանցից մեկը կին է: Գրեթե քսան տարվա ընթացքում նա առաջին կինն է, որը մահվան է դատապարտվել: Այս մասին հայտնում է CNA-ն:
Հրատարակության տվյալներով՝ մահվան դատապարտված Սարիդևի Ջամանին, որը մեղադրվում է 30 գրամ հերոին վաճառելու մեջ, մահապատժի կենթարկվի հուլիսի 28-ին:
Վճռի իրագործման դեպքում նա կլինի առաջին կինը, որը Սինգապուրում մահապատժի է ենթարկվում 2004 թվականից ի վեր: 2004-ին այնտեղ կախաղան է հանվել երեսունվեցամյա վարսահարդար Յեն Մեյ Վոենը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: