Բաժիններ՝

Ռուսաստանը հրաժարվել Է ՄԱԿ-ի ԱԽ-ում հացահատիկի գործարքի վերաբերյալ ելույթից

Ռուսաստանը հրաժարվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հացահատիկի գործարքի վերաբերյալ ելույթից, քանի որ բրիտանական նախագահությունն արգելափակել է Ռուսաստանի Դաշնության կողմից որպես զեկուցող հրավիրված Գեդեոն եպիսկոպոսի մասնակցությունը Անվտանգության խորհրդի նիստին՝ նվիրված Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցու (ՈՒԿՈՒԵ) շուրջ ստեղծված իրավիճակին:

Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ի նշան բողոքի՝ մեր զեկուցողին Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց զրկելու Մեծ Բրիտանիայի փորձի դեմ, այն դեպքում, երբ այդ թեկնածուն լիովին համապատասխանում է չափանիշներին, այսինքն ՝ իրավասություն ունի այսօր օրակարգում գտնվող հարցի շուրջ, մենք մեր հաջորդ նիստին ելույթ չենք ունենա։ Խնդրում եմ համապատասխան փոփոխություններ կատարել բանախոսների ցանկում»- ասել է նա:

«Բրիտանական նախագահությունը միանձնյա որոշել է, որ այդ զեկուցողներից մեկը տեղ չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Դա բացարձակապես արհեստական է», – ընդգծել է Պոլյանսկին։

Հուլիսի 26-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով երկու նիստ է անցկացնում։ Առաջինը գումարվել է Ռուսաստանի խնդրանքով ՝ ՈՒԿՈՒԵ-ի հետապնդումների հետ կապված։ Այնտեղ պետք է ելույթ ունենար ՈՒԿՈՒԵ-ի նախկին եպիսկոպոս Գեդեոնը, սակայն Մեծ Բրիտանիան արգելել է նրա մասնակցությունը։ Ավելի ուշ Ուկրաինայի պահանջով տեղի կունենա Անվտանգության խորհրդի՝ հացահատիկի գործարքի վերաբերյալ նիստը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս