Բաժիններ՝

Նիդերլանդների ափերին այրվել է 3000 մեքենա տեղափոխող նավ. կա զոհ և վիրավորներ

Նիդերլանդների ափին հրդեհ է բռնկվել 3000 մեքենա տեղափոխող նավում։ Միջադեպի հետևանքով անձնակազմի անդամներից 1-ը մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է  Reuters-ը։

Հրդեհը սկսվել է հուլիսի 25-ի գիշերը՝ Պանամայում գրանցված 199-մետրանոց Fremantle Highway նավում, որը Գերմանիայից նավարկում էր Եգիպտոս։ Անձնակազմի անդամներից մի քանիսը կրակից փրկվելու համար նետվել են ծովը։

Փրկարար նավերն այրվող նավի վրա ջուր են լցրել, սակայն ըստ Նիդերլանդների առափնյա պահպանության ծառայության՝ նավերն աշխատել են չափից շատ ջուր չօգտագործել, որպեսզի Fremantle Highway-ը չխորտակվի։

Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ, սակայն ավելի վաղ առափնյա պահպանության ծառայության խոսնակը Reuters-ին հայտնել էր, որ կրակը սկսվել է էլեկտրական մեքենայի մոտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս