Նա հավելել է, որ անդամակցության կասեցումը չի նշանակում կազմակերպության առաջընթաց՝ ընդգծելով, որ դա չի լուծի խնդիրը:
Այդուհանդերձ, IRNA պետական գործակալությունը հայտնել էր, թե մարդասիրական օգնության առաջին չափաբաժինն ուղարկվել էր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` երկրաշարժից տուժած Արեւելյան Ատրպատականի նահանգին: Օգնությունը ներառում է սննդամթերք` ալյուր, բրինձ, շաքար, բուսական յուղ եւ մակարոնեղեն, նաեւ ծածկոցներ ու վրաններ:
Զարմանք և դժգոհություն է առաջացնում այն, որ նախագահը, փոխանակ զբաղվի բնական աղետի հետևանքների վերացմանն առնչվող իր պարտականությունների կատարմամբ, սաուդյան թագավոր Աբդալլահի հրավերով մեկնում է փոքր նշանակություն ունեցող գագաթնաժողովին մասնակցելու:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին կնոջ հետ այցելել է Իմերեթի շրջան: Տեղաբնակների հետ հանդիպման ժամանակ Սաhակաշվիլին զգուշացրել է արդեն իսկ բոլորին հայտնի այն քաղաքական գործիչների վերադարձից, որոնց վրայից, Սաակաշվիլիի խոսքերով՝ «նավթալինի հոտ» է գալիս:
«Կազմակերպությանը Սիրիայի անդամակցության դադարեցման վերաբերյալ համապատասխան բանաձը կընդունվի միաձայն առանց որևէ խոչընդոտների: Որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի գագաթնաժողովի երկրորդ օրը»,- ասել է դիվանագետը:
Բախումից հետո զինյալները հետ են քաշվել մոտակա անտառն ու լեռները: Նրանց հայտնաբերելու համար թուրքական կողմը ներգրավել է ռազմական օդուժ: Կորուստների մասին ոչինչ չի նշվում:
PKK-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կարճ ժամանակ անց Այգունն ազատ կարձակվի. «Այգունը մի քանի օրով կհյուրընկալվի մեզ մոտ: Դա կազմակերպության որոշումն է:
Պաշտպանության բանակը այս մեղադրանքին ի պատասխան ասել է, որ հայկական զորամիավորումները պահպանում են հրադադարի ռեժիմը:
Վարչապետը հայտարարել է, որ էներգետիկայի արդեն իսկ նախկին նախարար Ալեքսանդր Խեթագուրին նշանակվել է ֆինանսների նախարար: Մերաբիշվիլին հավելել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել պատգամավոր Վախթանգ Բալավաձեն:
Ըստ ապստամբների՝ օդանավը խփվել է Իրաքի հետ սահմանից 120 կմ հեռու գտնվող ալ Մուհասան քաղաքի մոտ:
Հավաքվելով այն շենքի առջեւ, որտեղ բնակվում է երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ ցուցարարները կոչ են արել պաշտպանության նախարարին եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալ՝ Իսրայելի քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու փոխարեն։
Նիստին մասնակցում են նաև ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը և արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Չի բացառվում, որ նիստի ժամանակ կարող են քննարկվել նաև սիրիական վերջին զարգացումները, տեղեկացնում է Miliyet-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նշվում էր, թե Սիրիայում ձերբակալվել են 12 թուրք սպաներ, այդ թվում՝ նաև 1 թուրք գեներալ:
PKK-ի այդ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ խորհրդարանի դեմ», ասել է Էրդողանը:
Նախկինում արդեն տեղեկություններ կային, որ Սաուդյան Արաբիայի թագավորը հրավերք էր ուղարկել Իրանի նախագահին՝ չնայած, որ երկու երկրների միջև Սիրաիայի հարցով վերջերս հարաբերությունները բավական լարված էին:
Նա նշել է, որ Անիի նման ստեղծագործություններին պետք է հարգանքով մոտենալ և, որ իրենք պատրաստվում են պատմական այդ ժառանգությունը պահպանել այն տեսքով, որով «իրենց է հասել»:
Նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հեռանալուց հետո «Մահմեդական եղբայրների» և զինվորականության հարաբերությունները լարված էին: Հիմնական պատճառներից մեկը՝ զինված ուժերի բարձրագույն հրամանատարության մեջ Մուբարաքի նախկին զինակիցների առկայությունն էր:
Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ցանկանում են, որ այդ հարվածը կատարվի առաջիկա աշնանը՝ նախքան ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները: Սակայն Իսրայելի բանակի ու հատուկ ծառայությունների հրամանատարությունը չի աջակցում այդ գաղափարին:
Առևանգումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ Թուրքիայի կառավարական ուժերը մեկ շաբաթում երկրի հարավ-արևելքում ավելի քան հարյուր քուրդ սպանեցին: Այգունը թուրքական խորհրդարանի արտահերթ նիստ էր հրավիրել` քննարկելու քուրդ ապստամբների դեմ պայքարի հարցերը:
Քլինթոնը նշել է, որ բանակցությունների կարևոր թեմաներից մեկը սիրիացի ապստամբների ցաքուցրիվ ջոկատներին տրամադրվող օգնության համակարգումն էր: ԱՄՆ պետքարտուղարի այս վերջին հայտարարությունը սակայն ուղղակիորեն հակասում է Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու նրա կոչերին:
Այս զարգացումները տեղի են ունենում թուրք-քրդական վերջին բախումից 2 օր հետո: Հիշեցնենք որ այդ ժամանակ՝ օգոստոսի 9-ին, Իզմիրի շրջանում քուրդ զինյալների հարձակման հետևանքով 1 թուրք զիվոր էր սպանվել և 7 ուրիշներ վիրավորվել էին:
Թուրքիայում նախագահի հաջորդ ընտրությունները լինելու են 2014-ի օգոստոսին: Թուրքիան խորհրդարանական երկիր է, այդտեղ գլխավորը ոչ թե նախագահն է, այլ վարչապետը: Սակայն նոր օրենքով, հաջորդ նախագահական ընտրություններից հետո նախագահի դերակատարությունը երկրում բարձրացվելու է:
Համաժողովի ամփոփիչ փաստաթղթում մասնակից երկրները շեշտել են, որ կողմ են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի վեց կետանոց ծրագրի իրականացմանը. ինչպես նաև, «պետք է դադարեցնել ընդդիմադիր խմբերին զինելու գործընթացը»:
Ռումբերն ու արկերն ուղղակի չեն դիպել շենքին և միայն հարակից տարածքներում արձանագրված պայթյունների հետևանքով, բեկորներից կոտրվել են առաջնորդարանի պատուհանների ապակիները:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աֆղանստանցի ոստիկանը երեք ամերիկացի զինծառայողներին հրավիրել է ընթրիքի, գնդակահարել նրանց եւ փախչել:
«ՄԻ-35» ուղղաթիռները հանդիսանում են «ՄԻ-24»-ի ժամանակակից տեսակը, որը նախատեսված է հրետանատանկային տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերին կրակային աջակցություն ցուցաբերելու, դեսանտների եւ վիրավորների տեղափոխության համար, ինչպես նաեւ բեռանփոխադրման համար:
Ռոգոզինը նաև հայտնել է, որ մինչև 2020 թվականը սպառազինության պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել և արդիականացնել ավելի քան 2000 ավիացիոն համալիրներ:
Քլինթոնը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունենալիք իր հանդիպումներում քննարկելու է սիրիական վերջին զարգացումները:
Պան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ-ին խորհուրդ է տվել երկարացնել ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնացի գործունեությունը Սիրիայում, որի մանդատի ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին:
Օրինագծով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների և մարդկանց նկատմամբ, որոնք համագործակցում են իրանական իշխանությունների հետ ուրանի հայթայթման գործում, այսինքն` այդ երկրին վաճառում են, վարձով են տալիս կամ ուղղակի տրամադրում են տանկերներ ուրանի տեղափոխման համար: