Մադուրոյի կնոջն առաջարկվել է մնալ Վենեսուելայում, նա ասել է՝ ոչ, շատ քաջ կին է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, առաջարկվել է մնալ Վենեսուելայում, սակայն նա հրաժարվել է՝ ընտրելով ամուսնու հետ լինելը։
«Կարևորն այն է, որ նրանք գերի են վերցրել նախագահին։ Նրանք ասել են կնոջը, որ կարող է մնալ, իր դեմ որևէ պահանջ չունեն։
Ի պատասխան կինն ասել է՝ ոչ, ես նրա հետ եմ։ Ես գիտեմ, որ Ֆլորեսը շատ քաջ կին է։ Նրանք նրան բերել են Ամերիկա և մեղադրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ», – լրագրողներին ասել է Լուկաշենկոն ՝ «Հոգևոր վերածննդի համար» մրցանակի, մշակույթի և արվեստի գործիչների համար հատուկ մրցանակների և «Բելառուսի սպորտային Օլիմպոս» մրցանակի հանձնման արարողությունից հետո։
«Այսքանն այն արդարության մասին, որը նրանք մեզ սովորեցրել են ամբողջ կյանքում։ Հոգնե՞լ եք։ Նրանք երբեք չեն ունեցել, չունեն և երբեք չեն ունենա ճշմարտություն կամ արդարադատություն», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել «Բելտա» լրատվական գործակալությունը։
