Թուրքիայի և Ավստրիայի ԱԳՆ նախագահները բանավիճել են Twitter-ում
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռակա կարգով Twitter-ում բանավիճել է իր ավստրիացի գործընկերոջ` Սեբաստիան Կուրցի հետ ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրից իր երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ, եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի իրավունք չտրամադրի:
«Ես չեմ ընդունում Չավուշօղլուի վերջնագիրը և վերադարձնում եմ այն: ԵՄ-ն չի կարող ոչ ոքից կախված լինել և պետք է անձամբ պաշտպանի իր սահմանները»,- գրել է Կուրցը:
Ի պատասխան` Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է, որ ինքը վերջնագիր չի ներկայացրել:
«Դա վերջնագիր չէ, Սեբաստիան, դա իմ կարծիքն է: Խոսքի ազատություն, իմ ընկեր»,- պատասխանել է Չավուշօղլուն իր ավստրիացի գործընկերոջը Twitter-ում: