Շատ կարևոր է ուշադրություն դարձնել օդային տագնապներին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առկա են տեղեկություններ հնարավոր ռուսական նոր զանգվածային հարվածի վերաբերյալ։ Տելեգրամում հրապարակված տեսաուղերձում նա քաղաքացիներին կոչ է արել առավելագույն զգոնություն ցուցաբերել և խստորեն հետևել անվտանգության կանոններին։
«Շատ կարևոր է ուշադրություն դարձնել օդային տագնապներին այսօր, վաղը, անընդհատ, իջնել թաքստոցներ»,- ընդգծել է Զելենսկին։
