
Կրեմլը հաստատեց. Պուտինը օգոստոսի 8-ին կմեկնի Բաքու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահի հրավերով կայցելի Բաքու, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«2016թ. օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բաքու` մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի ղեկավարների առաջին եռակողմ հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ Պուտինը, Ալիևը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կքննարկեն միջազգային և տարածաշրջանային քաղաքականության ընթացիկ հարցերը, համագործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:
Բաքու այցի շրջանակում նախատեսված են Պուտինի երկկողմ բանակցությունները Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ: