
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը Մեղրիում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.56 աստիճան և արևելյան երկայնության 46.67 աստիճան (Իրանի Իսլամական Հանրապետություն):
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է քաղաք Մեղրիում՝ 2-3 բալ ուժգնությամբ: