ԱՄՆ Սենատը կարող է սահմանափակել Թրամփի գործողությունները Վենեսուելայի նկատմամբ

ԱՄՆ սենատը կարող է քննարկել և ընդունել բանաձև, որով կսահմանափակվի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ռազմական գործողությունները Վենեսուելայի դեմ՝ առանց Կոնգրեսի թույլտվության. հայտնում է Reuters-ը։ Օրինագծի հեղինակների և աջակիցների գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ընդունվել ձայների չնչին առավելությամբ։

Սենատորները նախատեսում են քննարկել մի շարք օրինագծեր, որոնք վերաբերում են նախագահի ռազմական լիազորությունների սահմանափակմանը՝ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը սեպտեմբերին ուժեղացրել է ռազմական ճնշումը Վենեսուելայի նկատմամբ և սկսել հարվածներ հասցնել երկրի ափամերձ օբյեկտներին։

Եթե բանաձևն ընդունվի, այն կսահմանի, որ նախագահը չի կարող Վենեսուելայի դեմ նոր ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի հստակ համաձայնության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031