Բաժիններ՝

Իլհամ Ալիևը Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիիի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ կապերի օրակարգը շատ լայն է ու ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները` արձանագրելով լավ արդյունք:

Ալիևը բարձր է գնահատել վերջերս Իրան կատարած իր պաշտոնական այցը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Բաքու կատարելիք այցը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության հարցերը քաղաքականության, տնտեսության, Կասպից ծովի ոլորտում:

Կայացել է կարծիքների փոխանակություն էներգետիկ, նավթագազային, տրանսպորտային, ներդրումային, ֆինանսական, բանկային, գյուղատնտեսական, զբոսաշրջային, առողջապահական ոլորտների վերաբերյալ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031