Սենատը քվեարկել է բանաձևի օգտին, որն արգելում է Թրամփին ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության

ԱՄՆ Սենատը քվեարկել է բանաձևի օգտին, որն արգելում է Դոնալդ Թրամփին հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ՝ առանց Կոնգրեսի նախնական համաձայնության. տեղեկացրել են լրատվամիջոցները:

Ավելի վաղ 168.amփոխանցել էր՝ ԱՄՆ սենատը կարող է քննարկել և ընդունել բանաձև, որով կսահմանափակվի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ռազմական գործողությունները Վենեսուելայի դեմ՝ առանց Կոնգրեսի թույլտվության. հայտնում է Reuters-ը։ Օրինագծի հեղինակների և աջակիցների գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ընդունվել ձայների չնչին առավելությամբ։

Սենատորները նախատեսում են քննարկել մի շարք օրինագծեր, որոնք վերաբերում են նախագահի ռազմական լիազորությունների սահմանափակմանը՝ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը սեպտեմբերին ուժեղացրել է ռազմական ճնշումը Վենեսուելայի նկատմամբ և սկսել հարվածներ հասցնել երկրի ափամերձ օբյեկտներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031