Բաժիններ՝

Հրանտ Դինքի սպանության գործով լրագրող է ձերբակալվել

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում ձերբակալվել է լրագրող Էրջան Գյունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Լրագրողը ձերբակալվել էր Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձին առնչություն ունենալու կասկածանքով, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել` երկրից չհեռանալու պայմանով:

Այդպիսով, Դինքի գործով կալանավորվածների թիվը հասել է 27-ի:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է «Ակօսի» խմբագրատան դիմաց`2007 թվականի հունվարի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031