Լելա Չիկովանին և Նուկրի Գելաշվիլին նշանակվել են Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի տեղակալներ
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ներկայացրել է իր նոր տեղակալներին: Լևան Իզորիայի խոսքով` պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Լելա Չիկովանին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով` Չիկովանին անվտանգության ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի, եղել է Վրաստանի ռազմական կցորդը Բալթյան երկրներում և Լեհաստանում, ինչպես նաև Ռազմավարական պլանավորման բաժնի պետը: Չիկովանին տիրապետում է վրացերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և թուրքերեն լեզուներին:
Իզորիայի նոր տեղակալ է դարձել նաև Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի նախկին ռեկտոր Նուկրի Գելաշվիլին: