Բաժիններ՝

Հորդառատ տեղումները խցանումներ և խնդիրներ են առաջացրել Թբիլիսիում

Երեկ երեկոյան տեղացած հորդառատ անձրևները Թբիլիսիի կենտրոնում խնդիրներ են առաջացրել ճանապարհներին, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Անձրևը, որը քաղաքի որոշ շրջաններում ուղեկցվել է խոշոր կարկուտով, տեղացել է մոտ 1 ժամ:

Առատ տեղումները դժվարացրել են ավտոմոբիլային երթևեկությունը Հերոսների կամրջից մինչև Բարատաշվիլի կամուրջն ընկած հատվածում, որտեղ մի քանի վթար է տեղի ունեցել:

«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնում է, որ հիմնականում փրկարարների օգնությանն են դիմել Թբիլիսիի հին հատվածում բնակվողները: Հին Թբիլիսիի որոշ տներում ջուրը լցվել է նկուղները:

Տեսանյութը այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս