
Իրանի նախագահը կանանց նկատմամբ խտրականության պատճառով հետաձգել է պետծառայողների քննությունները

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրաման է արձակել հետաձգել պետծառայողներին աշխատանքի ընդունելու ամենամյա թեսթի հանձնումը կանանց նկատմամբ հնարավոր խտրականության պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռոուհանին հրամայել է վերանայել 3000 աշխատատեղերի ցուցակը և թեկնածուների նկատմամբ պահանջները սեռային խտրականության հարցով:
Կանանց թիվը Իրանի պետծառայողների շրջանում մեծ չէ: Որոշ գերատեսչություններ փաստացի կանանց աշխատանքի չեն ընդունում: Չնայած այն բանին, որ երկրի կանանց 60 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, նրանց միայն 12,4 տոկոսն է աշխատում:
Այդ հարաբերակցությունը պարզել էր Իրանի ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունը 2013թ.:
Բազմաթիվ ԶԼՄ-ներ ողջունել են Ռոուհանիի որոշումը:
Իրանի նախագահը իր նախագահության ընթացքում մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, որոնք ուղղված են սեռերի միջև հավասարության aամրապնդմանը: